Ենթադրվում է, որ փսորիազն իմունային համակարգի խնդիր է, որի պատճառով մաշկի բջիջները սովորականից ավելի արագ են աճում:
Փսորիազի ամենատարածված տեսակի դեպքում, որը հայտնի է որպես վահանիկային (վուլգար) փսորիազ կամ թեփատու որքին, բջիջների այս արագ նորացումը հանգեցնում է չոր, թեփուկավոր բծերի:
Փսորիազի պատճառը լիովին պարզված չէ: Ենթադրվում է, որ դա իմունային համակարգի խնդիր է, երբ վարակի դեմ պայքարող բջիջները, մասնավորապես, արյան սպիտակ բջիջները (T լիմֆոցիտներ և նեյտրոֆիլներ) սխալմամբ հարձակվում են մաշկի առողջ բջիջների վրա: Հետազոտողները կարծում են, որ ինչպես գենետիկան, այնպես էլ շրջակա միջավայրի գործոնները դեր են խաղում: Վիճակը վարակիչ չէ։
Փսորիազի հրահրիչ գործոններ (տրիգերներ)
Բազմաթիվ մարդիկ, ովքեր հակված են փսորիազ ունենալուն, կարող են տարիներ շարունակ զերծ մնալ ախտանիշներից, քանի դեռ հիվանդությունը չի հրահրվել շրջակա միջավայրի որոշ գործոնով: Փսորիազի տարածված դրդապատճառները ներառում են՝
- վարակներ, ինչպիսիք են ստրեպտոկոկային կոկորդը կամ մաշկի վարակները
- եղանակ, հատկապես ցուրտ, չոր պայմաններ
- մաշկի վնասվածք, ինչպիսին է կտրվածքը կամ քերծվածքը, միջատի խայթոցը կամ ուժեղ արևայրուքը
- ծխելը և երկրորդային ծխի ազդեցությունը
- ալկոհոլի չարաշահում՝ մեծ քանակների կամ հաճախակի օգտագործում
- որոշ դեղամիջոցներ, ներառյալ Լիթիումը, բարձր արյան ճնշման դեղերը (օրինակ՝ բետա-պաշարիչներ և ԱՓՖ արգելակիչներ), ինտերֆերոններ, տետրացիկլին, ոչ ստերոիդ հակաբորբոքայիններ և հակամալարիայի դեղեր
- բերանային (օրալ) կամ ներարկային կորտիկոստերոիդների կտուկ հանում
- պատվաստանյութեր (օրինակ՝ գրիպի դեմ)
- հոգեկան սթրես, որն առաջանում է, երբ անհատը կարծում է, որ պահանջմունքները գերազանցում են դրանց բավարարելու ունակությունները կամ կարողությունները:
Ռիսկի գործոններ
Յուրաքանչյուր mմարդու մոտ կարող է զարգանալ փսորիազ: Դեպքերի մոտ մեկ երրորդը սկսվում է մանկական տարիքում: Այս գործոնները կարող են մեծացնել հիվանդության զարգացման վտանգը:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). փսորիազը հաճախ ընթանում է ընտանիքներում։ Ծնողներից մեկի փսորիազով հիվանդանալը մեծացնում է այդ հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը: Եվ փսորիազով երկու ծնող ունենալը ավելի է մեծացնում ձեր ռիսկը:
- Ծխելը. ծխախոտ ծխելը ոչ միայն մեծացնում է փսորիազի ռիսկը, այլև կարող է ծանրացնել հիվանդության ընթացքը:
- Մետաբոլիկ համախտանիշ. գիրությունը, բարձր արյան ճնշում, դիաբետը, դիսլիպիդէմիան կապված են փսորիազի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024