Փսորիազային հոդաբորբ. փսորիազի այս բարդությունը կարող է առաջացնել հոդերի ախտահարում և որոշ հոդերում շարժումների սահմանափակում:
Աչքի հիվանդություններ. փսորիազով մարդկանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում աչքի տարբեր ախտահարումները, օրինակ՝ կոնյուկտիվիտ (շաղկապենու բորբոքում), բլեֆարիտ (կոպեզրի բորբոքում) և ուվեիտ (աչքի անոթաթաղանթի բորբոքում):
Գիրություն. փսորիազով մարդիկ, հատկապես ծանր ընթացքի դեպքում, հավանական է, որ «հավաքեն» ավելցուկային կիլոգրամներ և գիրանան, թեև մինչև վերջ նկարագրված չէ, ինչպես են այս երկու վիճակները միմյանց հետ կապված։ Հավանական պատճառներից մեկը կարող է լինել այն, որ փսորիազով հիվանդները ֆիզիկապես ավելի պասիվ են։
2-րդ տիպի դիաբետ. փսորիազով մարդկանց շրջանում բարձրանում է 2-րդ տիպի դիաբետ զարգացման ռիսկը։ Ընդ որում, որքան ծանր է հիվանդության ընթացքը, այդքան ավելի հավանական է շաքարախտի զարգացումը։
Բարձր արյան ճնշում. փսորիազը մեծացնում է զարկերակային գերճնշման հավանականությունը (հիպերտենզիա)։
Մետաբոլիկ համախտանիշ. բարձր արյան ճնշման (հիպերտենզիա), ինսուլինի մակարդակի բարձրացման և խոլեսթերինի դեպի վերև շեղված ցուցանիշի համադրությունը բարձրացնում է սրտային հիվանդությունների ռիսկը։
Պարկինսոնի հիվանդություն. քրոնիկ նևրոլոգիական այս հիվանդությունն ավելի հավանական է, որ զարգանա փսորիազով հիվանդների շրջանում։
Երիկամային հիվանդություն. չափավորից մինչև ծանր փսորիազը կապված է երիկամային հիվանդության բարձրացած ռիսկի հետ։
Հուզական խնդիրներ. փսորիազը նաև կարող է ազդել կյանքի որակի վրա։ Այն կապված է ցածր ինքնագնահատականի և դեպրեսիայի հետ։ Հիվանդությունը կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։