Գրադարան

ՀՏՍԽ. կանխարգելում

ՀՏՍԽ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Տրավմատիկ իրադարձությունից հետո շատ մարդիկ սկզբում ունենում են ՀՏՍԽ-ի նման ախտանիշներ, ինչպիսին է կատարվածի մասին մտածելը դադարեցնելու անկարողությունը:

Վախը, անհանգստությունը, զայրույթը, դեպրեսիան, մեղքի զգացումը՝ բոլորը տրավմայի սովորական ռեակցիաներ են: Այնուամենայնիվ, տրավմայի ենթարկված մարդկանց մեծամասնությունը չի զարգացնում երկարաժամկետ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ):

Ժամանակին օգնություն և աջակցություն ստանալը կարող է կանխել նորմալ սթրեսային ռեակցիաների վատթարացումը և ՀՏՍԽ-ի վերածվելը: Սա կարող է նշանակել՝ դիմել ընտանիքին և ընկերներին, ովքեր կլսեն և աջակցություն կառաջարկեն: Սա նաև կարող է նշանակել՝ դիմել հոգեկան առողջության մասնագետին թերապիայի կարճ ընթացքի համար: Որոշ մարդիկ կարող են նաև օգտակար համարել իրենց հավատքի համայնքին դիմելը:

Այլ մարդկանց աջակցությունը նաև կարող է օգնել ձեզ, որ կանխեք սթերսի հաղթահարման անառողջ մեթոդներին դիմելը, ինչպիսիք են ալկոհոլի կամ ապօրինի թմրամիջոցների չարաշահումը:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2023 վերանայվել է՝ 14-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով