Գրադարան
ՀՏՍԽ. ախտորոշում

1 րոպե
Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) ախտորոշելու համար ձեր բժիշկը, հավանաբար, կդիմի հետևյալ միջոցներին:
- Կանցկացնի ֆիզիկական քննություն (բուժզննում)՝ ստուգելու ձեր ախտանիշները պատճառող բժշկական խնդիրներ:
- Կանցկացնի հոգեբանական գնահատում, որը ներառում է ձեր գանգատների և ախտանիշների, ինչպես նաև դրանց հանգեցրած իրադարձության կամ իրադարձությունների քննարկումը:
- Կօգտագործի Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից հրապարակված Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (DSM-5) սահմանված չափորոշիչները:
ՀՏՍԽ-ի ախտորոշումը պահանջում է այնպիսի իրադարձության առկայություն, որը ներառում է մահվան, բռնության կամ լուրջ վնասվածքի իրական կամ հնարավոր սպառնալիք: Սա կարող է տեղի ունենալ հետևյալ եղանակներից մեկով կամ մի քանիսով:
- Դուք անմիջականորեն ենթարկվել եք տրավմատիկ իրադարձությանը:
- Դուք անձամբ ականատես եք եղել ուրիշների հետ տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությանը։
- Դուք իմացել եք, որ ձեր մտերիմներից մեկը ենթարկվել է տրավմատիկ իրադարձությանը կամ եղել է դրա սպառնալիքի տակ:
- Դուք բազմիցս առնչվում եք տրավմատիկ իրադարձությունների մանրամասներին (օրինակ, եթե դուք տրավմատիկ իրադարձությունների վայրում առաջին արձագանքողն եք):
Դուք կարող եք ունենալ ՀՏՍԽ, եթե այս ազդեցությունից հետո ձեր ունեցած խնդիրները շարունակվեն ավելի քան մեկ ամիս և զգալի խնդիրներ առաջացնեն ձեր սոցիալական և աշխատանքային միջավայրում գործելու ունակության մեջ և բացասաբար ազդեն փոխհարաբերությունների վրա:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2019 վերանայվել է՝ 14-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: