Դուք կարող եք տեղյակ չլինել նպաստող վարակի գոյության մասին, եթե այն ընթացել է թույլ ախտանիշներով կամ անախտանիշ:
Բազմաթիվ բակտերիաներ կարող են առաջացնել ռեակտիվ արթրիտ: Դրանց մի մասը տարածվում է սեռական ճանապարհով, իսկ մյուսները սննդածին են: Ամենատարածված վարակներից են՝քլամիդիա
Ռեակտիվ արթրիտը վարակիչ չէ: Այուամենայնիվ, հոդաբորբ առաջացնող բակտերիաները կարող են փոխանցվել սեռական ճանապարհով կամ վարակված սննդով: Վարակված մարդկանցից միայն քչերի մոտ կարող է զարգանալ ռեակտիվ արթրիտ:
Ռիսկի գործոններ
Կան տարբեր գործոններ, որոնք կարող են բարձրացնել ռեակտիվ արթրիտի զարգացման ռիսկը:
Տարիք. ռեակտիվ արթրիտն առավել հաճախ հանդիպում է 20-40 տարեկան չափահասների շրջանում:
Սեռ. սննդածին վարակներից զարգացող ռեակտիվ արթրիտի հաճախականությունը սեռից կախված չէ, սակայն սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից հետո զարգացող հոդաբորբն ավելի հաճախ գրանցվում է տղամարդկանց շրջանում:
Ժառանգական գործոններ. հայտնաբերվել է գենետիկական մարկեր, որը կապված են ռեակտիվ արթրիտի հետ: Սակայն այդ մարկերն ունեցող բազմաթիվ մարդկանց մոտ երբևէ չի զարգանում ռեակտիվ հոդաբորբ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։