Ռեակտիվ արթրիտի ախտանիշներն ընդհանուր առմամբ սկսվում են հրահրող վարակի (տրիգեր) ազդեցության ենթարկվելուց հետո 1-4 շաբաթվա ընթացքում:
Ռեակտիվ արթրիտի ամենատարածված ախտանիշները ներկայացված են ստորև:
- Ցավ և կարկամություն. ռեակտիվ արթրիտով պայմանավորված հոդացավն առավել հաճախ ներառում է ծնկները, սրունք-թաթային և ոտնաթաթի հոդերը: Կարող են նաև առաջանալ ցավեր կրունկներում, գոտկատեղում կամ հետույքի շրջանում:
- Աչքի բորբոքում. ռեակտիվ արթրիտով բազմաթիվ մարդկանց մոտ նաև զարգանում է շաղկապենու բորբոքում (կոնյուկտիվիտ)
- Միզարձակման խնդիրներ. ռեակտիվ արթրիտը կարող է առաջացնել հաճախամիզություն և միզելիս տհաճ զգացողություն (դիսկոմֆորտ), ինչպես նաև շագանակագեղձի կամ արգանդի վզիկի բորբոքում:
- Փափուկ հյուսվածների ոսկրի միացման շրջանի բորբոքում (Էնթեզիտ). սա կարող է ներառել մկանները, ջլերը և կապանները:
- Այտուցված բութ կամ այլ մատներ. որոշ դեպքերում ձեռքի կամ ոտքի մատները կարող են այտուցվել և նմանվել երշիկի:
- Մաշկային խնդիրներ. ռեակտիվ արթրիտը կարող է ազդել մաշկի վրա տարբեր մեխանիզմներով՝ առաջացնելով ներբանների և ձեռքի ափի շրջանի ցանավորում կամ բերանի խոռոչի խոցոտում:
- Գոտկատեղի ցավեր. այս ցավերը հակված են սաստկանալու գիշերները կամ առավոտյան:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե փորլուծությունից կամ որևէ սեռական վարակից հետո մեկ ամսվա ընթացքում ի հայտ են գալիս հոդացավեր, տեղեկացրեք բժշկին:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024