Կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար փորձեք հետևյալ միջոցները:
- Խոսեք ձեր բժշկի հետ քաղցկեղի սկրինինգի մասին․ կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը՝ հայտնաբերելով հաստ աղիքի և ուղիղ աղիքի նախաքաղցկեղային պոլիպները, որոնք կարող են վերածվել քաղցկեղի: Հարցրեք ձեր բժշկին, թե երբ պետք է սկսեք սքրինինգը: Բժշկական կազմակերպություններից շատերը խորհուրդ են տալիս սկսել սքրինինգը մոտ 45 տարեկանից կամ ավելի վաղ, եթե ունեք կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի գործոններ: Գոյություն ունեն սքրինինգի մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու թերությունները: Խոսեք ձեր տարբերակների մասին ձեր բժշկի հետ և միասին կարող եք որոշել, թե որ թեստերն են ձեզ հարմար:
- Շաբաթվա օրերի մեծ մասը ֆիզիկապես ակտիվ եղեք. փորձեք առնվազն 30 րոպե ֆիզիկական վարժանքներ անել օրերի մեծ մասում: Եթե դուք ակտիվ չեք եղել, սկսեք դանդաղ և աստիճանաբար ավելացրեք՝ հասնելով մինչև 30 րոպեին: Բացի այդ, խոսեք ձեր բժշկի հետ նախքան որևէ վարժանք սկսելը:
- Կերեք տարբեր մրգեր, բանջարեղեն և ամբողջահատիկավորներ. մրգերը, բանջարեղենները և ամբողջհատիկավոր ձավարեղենը պարունակում են վիտամիններ, միներալներ, բջջանք և հակաօքսիդանտներ, որոնք կարող են դեր խաղալ քաղցկեղի կանխարգելման գործում: Ընտրեք տարբեր մրգեր և բանջարեղեններ, որպեսզի ստանաք տարբեր վիտամիններ և սննդանյութեր:
- Պահպանեք առողջ քաշ: եթե առողջ քաշ ունեք, պահպանեք այն՝ կանոնավոր վարժանքներով և ընտրելով առողջ սննդակարգ: Եթե ավելորդ քաշ ունեք, աշխատեք դանդաղորեն նիհարել՝ ավելացնելով ֆիզիկական վարժությունները և նվազեցնելով ձեր կերած կալորիաների քանակը:
- Դադարեցրեք ծխելը. եթե ծխում եք, դադարեցրե՛ք: Եթե դժվարանում եք թողնել ծխելը, խոսեք ձեր բժշկի հետ տարբերակների մասին: Դեղորայքը և խորհրդատվությունը կարող են օգնել:
- Եթե օգտագործում եք ալկոհոլ, արեք դա չափավոր քանակությամբ. եթե ընտրում եք ալկոհոլ օգտագործել, դա արեք չափավոր: Առողջ չափահասների համար դա նշանակում է օրական մինչև մեկ չափաբաժին՝ կանանց համար և օրական մինչև երկու չափաբաժին՝ տղամարդկանց համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024