Գրադարան

Ուղիղ աղիքի քաղցկեղ․ ախտանիշներ

Ուղիղ աղիքի քաղցկեղ․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ուղիղ աղիքի քաղցկեղը վաղ շրջաններում կարող է որևէ նկատելի գանգատ չառաջացնել:

Ուղիղ աղիքի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • աղիքի դատարկման սովորույթի փոփոխություն, ինչպիսիք են փորլուծությունը, փորկապությունը կամ ավելի հաճախակի կղման ակտերը
  • կղանքում մուգ շագանակագույն կամ վառ կարմիր արյուն
  • նեղացած կղանք
  • զգացողություն, որ ձեր աղիքներն ամբողջությամբ չեն դատարկվում
  • որովայնային ցավ
  • անբացատրելի քաշի կորուստ
  • թուլություն կամ հոգնածություն:

Երբ դիմել բժշկին

Պայմանավորվեք ձեր բժշկի մոտ արտահերթ այց, եթե ունեք որևէ մշտական ախտանիշ, որը ձեզ անհանգստացնում է:

Հոդվածը տեղադրվել է՝ 06-03-2023 վերանայվել է՝ 06-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով