Գլխուղեղի նյարդային ուղիները, որոնք կանխում են մկանների շարժումը, նորմալ արագ (REM) կամ երազային քնի ժամանակ ակտիվ են, ինչը հանգեցնում է ձեր մարմնի ժամանակավոր անշարժության (պարալիզի):
Արագ (REM) քնի վարքային խանգարման դեպքում այս ուղիներն այլևս չեն գործում, և դուք կարող եք ֆիզիկապես խաղարկել ձեր երազաները:
Ռիսկի գործոններ
Արագ (REM) քնի վարքային խանգարման զարգացման հետ կապված գործոնները ներառում են հետևյալը:
- Արական սեռ և 50-ից բարձր տարիք. այնուամենայնիվ, այժմ ավելի շատ կանայք են ախտորոշվում այս խանգարմամբ, հատկապես՝ մինչև 50 տարեկանը, և երիտասարդ չափահասների և երեխաների մոտ նույնպես կարող է զարգանալ այս խանգարումը, որը սովորաբար կապված է նարկոլեպսիայի, հակադեպրեսանտների օգտագործման կամ գլխուղեղի ուռուցքների հետ:
- Որոշ տեսակի նեյրոդեգեներատիվ խանգարումներ, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը, բազմահամակարգային ատրոֆիան, ինսուլտը կամ Լյուիի մարմնիկներով դեմենցիան:
- Նարկոլեպսիա՝ քնի քրոնիկ խանգարում, որը բնութագրվում է ցերեկային խիստ քնկոտությամբ:
- Որոշ դեղամիջոցներ, հատկապես՝ նոր սերնդի հակադեպրեսանտներ կամ թմրամիջոցների և ալկոհոլի օգտագործման դադարեցման դեղեր:
Վերջին տվյալները վկայում են, որ կարող են լինել նաև մի քանի միջավայրային կամ անձնական ռիսկի գործոններ, այդ թվում՝ որոշ թունաքիմիկատների ազդեցությունը, գյուղատնտեսությունը, ծխելը կամ անցյալում ստացած գլխի վնասվածքը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024