Արագ (REM) քնի վարքային խանգարման ժամանակ, քնի այս փուլում ձեր ձեռքերի և ոտքերի նորմալ ժամանակավոր անշարժ (թուլացած) վիճակի փոխարեն, դուք ֆիզիկապես գործում եք ձեր երազների ազդեցության տակ:
Խանգարման սկիզբը կարող է լինել աստիճանական կամ հանկարծակի, իսկ դրվագները կարող են առաջանալ հազվադեպ կամ գիշերը մի քանի անգամ: Խանգարումը հաճախ ժամանակի ընթացքում վատթարանում է:
Արագ (REM) քնի վարքային խանգարման ախտանիշները կարող են ներառել՝
- քնի մեջ շարժումներ կատարելը, ինչպիսիք են ոտքով կամ ձեռքով (նույնիսկ՝ բռունցքով) հարվածելը, ձեռքերը թափահարելը կամ անկողնուց վեր ցատկելը՝ ի պատասխան վառ, դրամատիկ կամ դաժան երազների, ինչպես օրինակ՝ հետապնդվելը կամ հարձակումից պաշտպանվելը
- քնի մեջ աղմկելը, ինչպիսիք են խոսելը, ծիծաղելը, բղավելը, հուզական պոռթկումները կամ նույնիսկ կռվելը կամ հայհոյելը
- երազները վերհիշելու ի վիճակի լինելը, եթե դրվագի ընթացքում արթնանում եք:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք վերոնշյալ ախտանիշներից որևէ մեկը կամ քնի հետ կապված այլ խնդիրներ, խոսեք ձեր բժշկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 27-04-2024