Աչքերի արագ շարժման (REM) քնի վարքային խանգարումը կամ արագ քնի խանգարումը (RSD) քնի խանգարման տեսակ է, որի ժամանակ դուք արագ քնի փուլում ֆիզիկապես «խաղում» կամ ապրում եք վառ, դրամատիկ, հաճախ՝ տհաճ կամ դաժան երազներով, որոնք ուղեկցվում են ձայնային արտաբերումներով և ձեռքերի և ոտքերի հանկարծակի, հաճախ՝ կտրուկ շարժումներով:
Քնի այս խանգարումը երբեմն կոչվում է երազաները խաղարկող վարքագիծ:
Նորմայում, REM քնի փուլում դուք չեք շարժվում: REM-ը քնի նորմալ փուլ է, որը ժամանակային առումով կազմում է ձեր ընդհանուր քնի մոտ 20 տոկոսը և բազմաթիվ անգամ կրկնվում է քնի ընթացքում, սովորաբար՝ գիշերվա երկրորդ կեսին: Մարդկանց մոտ երազները գլխավորապես առաջանում են հենց այս փուլում:
REM քնի վարքային խանգարումը հաճախ սկսվում է աստիճանաբար և կարող է ժամանակի ընթացքում վատթարանալ:
Քնի խանգարման այս տեսակը կարող է կապված լինել այլ նյարդաբանական հիվանդությունների հետ, ինչպիսիք են Լյուիի մարմնիկներով դեմենցիան (նաև կոչվում է դեմենցիա Լյուիի մարմնիկներով), Պարկինսոնի հիվանդությունը կամ բազմահամակարգային ատրոֆիան:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-02-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024