Ռոզացեայի հիմնական ախտանիշկը դեմքի կարմրությունն է:
Ռոզացեայի ախտանիշները ներառում են հետևյալը:
- Դեմքի կարմրություն և արյունային ներհոս․ ռոզացեան կարող է ավելի հեշտ դարձնել ձեր դեմքի կարմրելը, հատկապես քթի, այտերի, ճակատի և ստորին ծնոտի շրջանում: Ժամանակի ընթացքում դուք կարող եք նկատել, որ ձեր դեմքը մնում է կարմիր: Կախված մաշկի գույնից, կարմրությունը կարող է լինել թեթևակի կամ ստանալ ավելի վարդագույն կամ մանուշակագույն տեսք:
- Տեսանելի երակներ. քթի և այտերի մաշկի փոքր արյունատար անոթներն արյունալեցվում և լայնանում են։ Սարդոստայն հիշեցնող այսպիսի անոթացանցը նաև հայտնի է որպես անոթային կամ էրիթեմատոզ-տելեանգիոէկատիկ ռոզացեա։ Կախված մաշկի գույնից, անոթային ցանցը կարող է լինել դժվար նկատելի:
- Այտուցված բշտիկներ. ռոզացեա ունեցող բազմաթիվ մարդկանց դեմքի վրա առաջանում են պզուկներ (ակնե կամ կորյակ) հիշեցնող բշտիկներ: Այս բշտիկները երբեմն լցված են թարախով (թարախաբշտիկներ): Դրանք նաև կարող են հայտնվել կրծքավանդակի և մեջքի վրա:
- Այրոցի զգացողություն. ախտահարված շրջանի մաշկը կարող է թվալ տաք և գերզգայուն:
- Աչքի խնդիրներ. ռոզացեայով հիվանդ բազմաթիվ մարդիկ նաև նշում են չոր, գրգռված, այտուցված աչքեր և կոպեր: Սա հայտնի է որպես աչքի ռոզացեա: Ակնային ախտանիշները կարող են դրսևորվել մաշկային ախտանիշներից առաջ, հետո կամ դրանց հետ միաժամանակ:
- Մեծացած քիթ. ժամանակի ընթացքում ռոզացեան կարող է հաստացնել քթի մաշկը, որը հանգեցնում է նրան, որ քիթը ստանում է ավելի մեծ տեսք: Այս վիճակը նաև կոչվում է ռինոֆիմա: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք դեմքի կամ աչքերի մշտական ախտանիշներ, դիմեք բժշկին ախտորոշման և բուժման համար: Մաշկի հիվանդություններով զբաղվող մասնագետները կոչվում են մաշկաբաններ (դերմատոլոգներ):
Հոդվածը հրապարակվել է՝ 21-11-2023
Վերջին վերանայում՝ 27-04-2024