Ռոզացեան ախտորոշելիս ձեր ընտանեկան բժիշկը կամ մաշկաբանը զննում է ձեր մաշկը և հարցնում ձեր ախտանիշների մասին:
Ձեզ կարող են առաջարկել թեստեր՝ բացառելու այլ հիվանդությունները, ինչպիսիք են փսորիազը կամ գայլախտը (լուպուս): Ռոզացեայի որոշ ախտանիշներ, օրինակ, արյունալեցումը և լայնացած անոթացանցը, կարող են ավելի դժվար նույնականացվել շագանակագույն և սև մաշկի վրա: Նման դեպքերում կարևոր է ուշադրություն դարձնել այլ ախտանիշների վրա, ինչպիսիք են այտուցը, բշտիկները, դեմքի այրոցի զգացողությունը և մաշկի չոր տեսքը:
Եթե ռոզացեան ներառել է նաև ձեր աչքերը, բժիշկը ձեզ կարող է ուղեգրել ակնաբույժի խորհրդատվության, ով կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024