Գրադարան

Ռոզացեա

Ռոզացեա

Time Read 1 րոպե

Ռոզացեան տարածված մաշկային հիվանդություն է, որն առաջացնում է դեմքի արյունալեցում և երկարաժամկետ կարմրություն:

Այն նաև կարող է առաջացնել դեմքի մաշկի մանր և մակերեսային արյունատար անոթների լայնացում և փոքր, թարախով լցված բշտիկներ: Որոշ ախտանիշներ կարող են ի հայտ գալ (բռնկվել) և մնալ շաբաթներ կամ ամիսներ, իսկ հետո որոշ ժամանակով անհետանալ:

Ռոզացեան կարող է շփոթվել ակնեի (պզուկներ), մաշկաբորբի (դերմատիտ) կամ մաշկային այլ խնդիրների հետ:

Ռոզացեան վերջնական բուժում չունի: Սակայն, դուք կարող եք վերահսկել հիվանդությունը դեղորայքի, մաշկի նուրբ խնամքի և հիվանդության սրացումներ (բռնկումներ) առաջացնող գործոններից խուսափելու միջոցով:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-11-2023 վերանայվել է՝ 21-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով