Եթե ձեր երեխան վատառողջ է, հաճախակի առաջարկեք փոքր քանակությամբ հեղուկներ:
Եթե երեխային կրծքով եք կերակրում, շարունակեք ձեր երեխային կերակրել:
Եթե ձեր երեխան խմում է կաթնախառնուրդ, առաջարկեք փոքր քանակությամբ բերանային (օրալ) ռեհիդրացիոն հեղուկ կամ սովորական կաթնախառնուրդ: Մի՛ նոսրացրեք ձեր երեխայի կերը:
Եթե ձեր ավելի մեծ տարիքի երեխան իրեն լավ չի զգում, խրախուսեք նրան, որ ավելի շատ հանգստանա (անկողնային ռեժիմ): Առաջարկեք փափուկ և ոչ գրգռիչ մթերքներ, որոնք չեն պարունակում ավելացված շաքար, օրինակ՝ ամբողջահատիկ (թեփով) հաց կամ կրեկեր, անճարպ միս, մածուն (յոգուրտ), մրգեր և բանջարեղեն:
Շատ հեղուկներ, այդ թվում՝ բերանային (օրալ) ռեհիդրացիոն լուծույթներ խմելը նույնպես կարևոր է: Խուսափեք կերակրի սոդայից, խնձորի հյութից, յոգուրտից բացի այլ կաթնամթերքից և շաքար պարունակող մթերքներից, որոնք կարող են վատթարացնել լուծը:
Խուսափեք այն ամենից, ինչը կարող է գրգռել ձեր ստամոքսը, ներառյալ բարձր համեմված սնունդը, կոֆեինը, ալկոհոլը և նիկոտինը:
Խուսափեք նաև փորլուծության դեմ դեղամիջոցներ ընդունելուց, քանի դեռ այդ մասին խորհուրդ չի տվել ձեր բժիշկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024