Գրադարան

Փայծաղի պատռվածք․ պատճառներ

Փայծաղի պատռվածք․ պատճառներ

Time Read 1 րոպե

Փայծաղը կարող է պատռվել հետևյալի պատճառով:

  • Իրանի ձախ կողմի վնասվածք. փայծաղի պատռվածքը սովորաբար առաջանում է որովայնի ձախ վերին կամ կրծքավանդակի ձախ ստորին հատվածին հասցված հարվածի հետևանքով, ինչպիսին կարող է պատահել սպորտային բախումների, բռունցքով հարված ստանալիս, ավտովթարների կամ դժբախտ պատահարների ժամանակ: Վնասված փայծաղը կարող է պատռվել ստամոքսի շրջանի վնասվածքից անմիջապես հետո կամ, որոշ դեպքերում, օրեր կամ շաբաթներ անց:
  • Մեծացած փայծաղ (սպլենոմեգալիա). ձեր փայծաղը կարող է մեծանալ, երբ արյան բջիջները կուտակվում են այս օրգանում: Մեծացած փայծաղ կարող է առաջանալ տարբեր խնդիրների պատճառով, ինչպիսիք են մոնոնուկլեոզը և այլ վարակները, լյարդային հիվանդությունը և արյան քաղցկեղը:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-07-2023 վերանայվել է՝ 15-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով