Գրադարան
Փայծաղի պատռվածք․ բուժում

1 րոպե
Փայծաղի պատռվածքի բուժումը կախված է ձեր վիճակի լրջությունից:
Ծանր դեպքերը սովորաբար պահանջում են անհետաձգելի վիրահատություն:
Փայծաղի շատ փոքր կամ միջին չափի վնասվածքները կարող են բուժվել առանց վիրահատության: Դուք, ամենայն հավանականությամբ, կմնաք հիվանդանոցում, մինչ ձեր բժշկական անձնակազմը կհետևի ձեր վիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի ոչ վիրաբուժական օգնություն, օրինակ՝ արյան փոխներարկում:
Ձեզ կարող են պարբերաբար ուղղորդել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության (ԿՏ)՝ ստուգելու, թե արդյոք ձեր փայծաղը ապաքինվել է կամ որոշել, թե արդյոք ձեզ անհրաժեշտ է վիրահատություն:
Վիրահատություն և այլ միջամտություններ
Պատռված փայծաղի վիրահատությունը կարող է ներառել հետևյալը:
- Փայծաղի վերականգնում. ձեր վիրաբույժը կարող է օգտագործել կարեր կամ այլ տեխնիկա՝ պատռվածքը վերականգնելու համար:
- Փայծաղի հեռացում (սպլենէկտոմիա). մարդիկ կարող են ապրել առանց փայծաղի, սակայն դա մեծացնում է լուրջ բակտերիալ վարակների ռիսկը, ինչպիսին է սեպսիսը: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ պատվաստումներ մենինգիտի, թոքաբորբի և հեմոֆիլուս ինֆլուենցայի դեմ (Hib): Երբեմն ձեզ կարող են նշանակել ամենօրյա բերանային (օրալ) հակաբիոտիկներ՝ վարակները կանխելու համար:
- Փայծաղի մի մասի հեռացում. որոշ դեպքերում կարող է հնարավոր լինել հեռացնել ձեր փայծաղի միայն մի մասը՝ կախված պատռվածքի բնույթից: Փայծաղի մասնակի հեռացումը նվազեցնում է վարակի վտանգը, որը կարող է առաջանալ ամբողջական փայծաղի հեռացումից հետո:
Ընդհանուր առմամբ, փայծաղի վիրահատությունն անվտանգ է, սակայն, ինչպես ցանկացած վիրահատություն, փայծաղի վիրահատությունը ևս պարունակում է այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են արյունահոսությունը, արյան մակարդումը, վարակը և թոքաբորբը:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-07-2023 վերանայվել է՝ 15-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: