Գրադարան

Փայծաղի պատռվածք․ ախտորոշում

Փայծաղի պատռվածք․ ախտորոշում

Time Read 1 րոպե

Փայծաղի պատռվածքն ախտորոշելիս օգտագործվող հետազոտություններն ու միջոցառումները ներառում են հետևյալը։

  • Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կշոշափի և կսեղմի ձեր որովայնը՝ որոշելու ձեր փայծաղի չափերը և այն, թե արդյոք այն ցավոտ է:
  • Արյան թեստեր. արյան թեստերը կգնահատեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են թրոմբոցիտների քանակը և ձեր արյան մակարդման ունակությունը: Արյան թեստը նաև կարող է անուղղակիորեն վկայել ներքին արյունահոսության՝ արյան կորստի մասին և գնահատել անեմիայիծանրության աստիճանը:
  • Ձեր որովայնի խոռոչում արյան առկայության ստուգում. արտակարգ իրավիճակներում ձեր բժշկական անձնակազմը կարող է օգտագործել գերձայնային հետազոտություն կամ ասեղով հեղուկի նմուշ վերցնել որովայնի խոռոչից: Եթե ​​նմուշը հայտնաբերում է ազատ արյուն ձեր որովայնի խոռոչում, դուք կարող եք ուղարկվել շտապ վիրահատության:
  • Որովայնի խոռոչի պատկերային հետազոտություններ. եթե ​​ախտորոշումը պարզ չէ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որովայնի խոռոչի օրգանների համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում, հնարավոր է՝ կոնտրաստային գունանյութով կամ մեկ այլ պատկերային հետազոտություն՝ ձեր ախտանիշների այլ հնարավոր պատճառները փնտրելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-07-2023 վերանայվել է՝ 15-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով