Գրադարան

Փայծաղի պատռվածք

Փայծաղի պատռվածք

Time Read 1 րոպե

Փայծաղի պատռվածքը շտապ բժշկական օգնություն պահանջող վիճակ է, որն առաջանում է ձեր փայծաղի մակերեսի ամբողջականության խախտման արդյունքում:

Փայծաղը, որը գտնվում է անմիջապես ձեր կողոսկրի տակ՝ ձեր ձախ կողմում, օգնում է ձեր օրգանիզմին պայքարելու վարակի դեմ և ձեր արյան հոսքից զտելու արյան հին (ծերացած) կամ վնասված բջիջները:

Ստամոքսի շրջանում ստացած ուժեղ հարվածը, օրինակ՝ սպորտային բախման, բռունցքամարտի կամ ավտովթարի ժամանակ, փայծաղի պատռվածքի սովորական պատճառն է: Եթե ​​ունեք մեծացած փայծաղ, ավելի թույլ հարվածը կարող է առաջացնել պատռվածք: Առանց շտապ օգնության, փայծաղի պատռվածքի հետևանքով առաջացած ներքին արյունահոսությունը կարող է կյանքին վտանգ ներկայացնել:

Փայծաղի պատռվածքով որոշ մարդիկ շտապ վիրահատության կարիք ունեն: Մյուսները կարող են բուժվել հիվանդանոցային պայմաններում:

Հոդվածը տեղադրվել է՝ 14-07-2023 վերանայվել է՝ 14-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով