Սակրոիլեիտը կամ զստասրբանային հոդաբորբը կարող է ունենալ տարբեր պատճառներ:
- Վնասվածք (տրավմա). հանկարծակի ազդեցությունը, ինչպիսին է ավտովթարը կամ վայր ընկնելը, կարող է վնասել զստասրբանային հոդերը:
- Հոդաբորբ (արթրիտ). մաշվող արթրիտը, որը նաև հայտնի է որպես օստեոարթրիտ, կարող է առաջանալ զստասրբանային հոդերում: Նույնը նաև կարող է անել ողնաշարի վրա ազդող արթրիտի մի տեսակը, որը հայտնի է որպես անկիլոզացնող սպոնդիլիտ (Բեխտերևի հիվանդություն):
- Հղիություն. ծննդաբերությանը նախապատրաստվելիս զստասրբանային հոդերը թուլանում և գերձգվում են: Հղիության ընթացքում կնոջ ավելացված քաշը և քայլքի փոփոխությունը կարող են հավելյալ լարել այս հոդերը:
- Վարակ. հազվադեպ, զստասրբանային հոդը կարող է ենթարկվել վարակային ախտահարման:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024