Սակրոիլեիտի կամ զստասրբանային հոդաբորբի ցավն առավել հաճախ առաջանում է հետույքում (նստատեղ) և գոտկային հատվածում։
Այն նաև կարող է տարածվել դեպի ոտքեր, աճուկներ և նույնիսկ ոտնաթաթեր: Ցավը կարող է մեղմանալ շարժման ընթացքում: Սակայն հետևյալ իրավիճակները կարող են սաստկացնել սակրոիլեիտի ցավը՝
- քնած (պառկած) վիճակը կամ երկար ժամանակ նստած դիրքում մնալը
- երկար ժամանակ կանգնած մնալը
- մի ոտքն ավելի շատ ծանրաբեռնելը, քան մյուսը
- աստիճաններով բարձրանալը
- վազելը
- մեծ քայլերով առաջ շարժվելը:
Ե՞րբ դիմել բժշկին
Սակրոիլեիտի ախտորոշումը դժվար է և պահանջում է գոտկային շրջանի և նստատեղի տարբեր հիվանդությունների և վիճակների տարբերակում: Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք սակրոիլետի կասկած առաջացնող գանգատներ կամ ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024