Զստասրբանային հոդաբորբի ցավի տնային բուժումը ներառում է հետևյալը:
- Սովորական ցավազրկողներ. դեղամիջոցները, ինչպիսիք են Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) և Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող են օգնել սակրոիլեիտի ցավի թեթևացմանը: Այս դեղերից որոշները կարող են առաջացնել ստամոքսի խանգարում կամ երիկամների կամ լյարդի հետ կապված խնդիրներ:
- Հանգիստ. ցավը ուժեղացնող գործողությունները ձևափոխելը կամ դրանցից խուսափելը կարող է օգնել: Լավ կեցվածքի օգտագործումը կարևոր է, որի մասին ձեզ կարող է օգտակար խորհուրդներ տալ ֆիզիոթերապևտը:
- Տեղային սառը և տաք միջոցներ. հաջորդաբար միմյանց փոխարինող սառը և տաք միջոցները կարող են օգնել զստասրբանային հոդացավի մեղմացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024