Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում բժիշկը կարող է շոշափել և սեղմել ազդրերը և հետույքը (նստատեղը)՝ ցավի հստակ տեղակայումը որոշելու համար:
Ոտքերը տարբեր դիրքեր տեղափոխելը թեթև լարում է զստասրբանային հոդերը՝ առաջացնելով վերջիններիս վնասման մասին վկայող ցավի ուժգնացում:
Պատկերային հետազոտություններ
Կոնքի ռենտգենը կարող է ցույց տալ զստասրբանային հոդի վնասման նշաններ: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) կարող է օգնել պարզելու, թե արդյոք ցավի պատճառը անկիլոզացնող սպոնդիլիտն է (Բեխտերևի հիվանդություն):
Անզգայացնող ներարկումներ
Եթե զստասրբանային հոդի մեջ անզգայացնող դեղամիջոց ներարկելը դադարեցնում է ցավը, ապա հավանական է, որ խնդիրը նույն հոդի մեջ է:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024