Սակրոիլեիտը ցավեր առաջացնող վիճակ է, որն ախտահարում է մեկ կամ երկու զստասրբանային հոդերը:
Այս հոդերը տեղակայված են այնտեղ, որտեղ միանում են ողնաշարի ստորին հատվածը և կոնքը: Սակրոիլեիտը կարող է առաջացնել ցավ և կարկամություն հետույքի կամ գոտկային հատվածում, և ցավը կարող է տարածվել ներքև դեպի մեկ կամ երկու ոտքերը: Երկար ժամանակ կանգնելը, նստելը կամ աստիճաններով բարձրանալը կարող են ուժեղացնել ցավը:
Սակրոիլեիտը դժվար է ախտորոշել: Այն կարող է շփոթվել գոտկային ցավի այլ պատճառների հետ: Սակրոիլեիտը կապված է մի խումբ հիվանդությունների հետ, որոնք առաջացնում են ողնաշարի բորբոքային արթրիտ (հոդաբորբ): Բուժումը կարող է ներառել ֆիզիոթերապիա և դեղամիջոցներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024