Չափից շատ քորելը կարող է վնասել՝ քերծել ձեր մաշկը և առաջացնել վարակ, օրինակ՝ իմպետիգո:
Իմպետիգոն մաշկի մակերեսային վարակ է, որն առավել հաճախ առաջանում է ստաֆիլոկոկային բակտերիաներից (ստաֆիլոկոկեր) կամ երբեմն ստրեպտոկոկային բակտերիայից (ստրեպտոկոկեր):
Քոսի ավելի ծանր տեսակը, որը կոչվում է կեղևավոր քոս, կարող է ազդել որոշ մարդկանց վրա, այդ թվում՝
- մանկահասակ երեխաներ
- զարգացման խանգարումներ ունեցող մարդիկ
- թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ով կամ լիմֆոմայով հիվանդները կամ օրգանների փոխպատվաստում կատարած մարդիկ
- մարդիկ, ովքեր շատ հիվանդ են, ինչպիսիք են հիվանդանոցներում կամ խնամքի հաստատություններում գտնվող մարդիկ
- խնամքի կենտրոններում բնակվող տարեցներ:
Կեղևավոր քոսը մաշկը դարձնում է կեղևներով և թեփուկներով, և տարածվում է մարմնի մեծ տարածքների վրա: Այն շատ վարակիչ է և դժվար է բուժել: Անհրաժեշտ է արագ բուժում ինչպես դեղահաբով, այնպես էլ մաշկային նրբաքսուքով (կրեմով):
Սովորաբար, քոս ունեցող անձը մոտ 10-15 տիզ ունի: Սակայն, կեղևավոր քոս ունեցող անձը կարող է ունենալ միլիոնավոր տզեր: Այնուամենայնիվ, քոր կարող է չառաջանալ կամ թեթև լինել:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024