Գրադարան
Քոս. կանխարգելում

1 րոպե
Քոսի կրկնությունը և տզերի տարածումն այլ մարդկանց վրա կանխելու համար, կատարեք հետևյալ քայլերը:
- Լվացեք բոլոր հագուստները և սպիտակեղենը. ջերմությունը սպանում է տիզերը և դրանց ձվիկները: Օգտագործեք տաք, օճառոտ ջուր՝ բուժումը սկսելուց առաջ վերջին երեք օրվա ընթացքում օգտագործված բոլոր հագուստները, սրբիչները և անկողնային պարագաները լվանալու համար: Չորացրեք բարձր ջերմությամբ՝ արդուկելով։ Քիմմաքրման տվեք այն իրերը, որոնք չեք կարող լվանալ տանը:
- Սովի մատնեք տզերին. տեղադրեք բոլոր այն իրերը, որոնք չեք կարող լվանալ, մակնանշված պոլիէթիլենային տոպրակների մեջ և մեկ շաբաթ թողեք դրանք անհասանելի վայրում, ինչպիսին է ձեր ավտոտնակը: Տզերը սատկում են առանց սննդի մի քանի օրվա ընթացքում:
- Մաքրեք և փոշեծծեք. լավ կլինի ամբողջությամբ և մանրակրկիտ մաքրել ձեր տունը՝ քոսի տարածումը կանխելու համար: Սա հատկապես օգտակար է կեղևավոր քոս ունեցող մարդկանց համար: Փոշեկուլով մաքրեք կահույքը, գորգերը և հատակը՝ հեռացնելու թեփուկներն ու կեղևները, որոնք կարող են պարունակել քոսի տիզ:
Հոդվածը տեղադրվել է՝ 19-04-2023 վերանայվել է՝ 19-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: