Սեպսիսի ախտանիշները կարող են լինել տարբեր՝ կախված վարակից կամ ընդհանուր առողջական վիճակից։
Սեպսիսի ախտանիշները
Սեպսիսի ախտանիշները կարող են ներառել՝
- հոգեկան վիճակի փոփոխություն
- արագացած, մակերեսային շնչառություն
- քրտինք՝ առանց հստակ պատճառի
- ուշագնացության զգացում
- դող և սարսուռ
- վարակի տեսակին բնորոշ ախտանիշներ, ինչպիսիք են ցավոտ միզումը միզուղիների վարակի դեպքում կամ հազի վատթարացումը թոքաբորբի դեպքում:
Սեպսիսի ախտանիշներն առանձնահատուկ չեն: Դրանք կարող են տարբեր անձանց մոտ լինել տարբեր, և սեպսիսը կարող է տարբեր կերպ դրսևորվել երեխաների և չափահասների մոտ:
Սեպտիկ շոկի ախտանիշները
Սեպտիկ շոկը արյան ճնշման կտրուկ անկումն է, որը հանգեցնում է հյուսվածքային մակարդակում արյան հոսքի խանգարման: Սեպտիկ շոկի զարգացումը բարձրացնում է մահվան ռիսկը: Սեպտիկ շոկի զարգացման ախտանիշներից են՝
- ոտքի կանգնելու անկարողություն
- ծայրահեղ քնկոտություն կամ արթուն մնալու դժվարություն
- հոգեկան վիճակի զգալի փոփոխություն, ինչպիսին է ծայրահեղ շփոթվածությունը:
Ե՞րբ դիմել բժշկին
Ցանկացած վարակ կարող է հանգեցնել սեպսիսի: Դիմեք ձեր բժշկին, եթե ունեք սեպսիսի ախտանիշներ կամ վարակ կամ վերք, որը չի լավանում:
Ախտանիշները, ինչպիսիք են շփոթվածությունը կամ արագացած շնչառությունը, շտապ օգնության կարիք ունեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-07-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024