Գրադարան

Քնի սարսափներ. պատճառներ

Քնի սարսափներ. պատճառներ

Time Read 1 րոպե

Քնած ժամանակ կամ գիշերային սարսափները դասակարգվում են որպես պարասոմնիա՝ քնի ընթացքում անցանկալի վարք կամ ապրումներ:

Քնի սարսափները արթնացման խանգարումներ են, այսինքն՝ դրանք տեղի են ունենում N3 քնի ժամանակ, որը աչքերի ոչ արագ շարժման (NREM) քնի ամենախոր փուլն է: NREM-ի մեկ այլ խանգարում է լուսնոտությունը (գիշերաշրջիկություն), որը կարող է ի հայտ գալ քնի (գիշերային) սարսափների հետ միասին:

Տարբեր գործոններ կարող են նպաստել քնած ժամանակ սարսափների առաջացմանը, ինչպիսիք են՝

  • քնի պակաս և ծայրահեղ հոգնածություն
  • սթրես
  • քնի ռեժիմի խախտումներ, ճանապարհորդություններ կամ քնի ընդհատումներ
  • ջերմություն:

Քնած ժամանակ սարսափները երբեմն կարող են հրահրվել մեկ այլ առողջական վիճակի պատճառով, որոնք խանգարում են քունը, ինչպիսիք են՝

  • քնած ժամանակ խանգարված շնչառություն՝ խանգարումների մի խումբ, որոնք ներառում են քնի ընթացքում շնչառության ոչ նորմալ ձևեր, որոնցից ամենատարածվածը քնի օբստրուկտիվ ապնոէն է
  • անհանգիստ ոտքերի համախտանիշ
  • որոշ դեղամիջոցներ
  • տրամադրության խանգարումներ, ինչպիսիք են դեպրեսիան և տագնապը
  • չափահասների մոտ՝ ալկոհոլի օգտագործում:

Ռիսկի գործոններ

Քնի սարսափներն ավելի տարածված են, եթե ընտանիքի անդամներն ունեն նույն վիճակի կամ լուսնոտության պատմություն: Երեխաների մոտ քնած ժամանակ սարսափներն ավելի հաճախ հանդիպում են աղջիկների մոտ։

Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2023 վերանայվել է՝ 02-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով