Գրադարան

Քնի սարսափներ. բուժում

Քնի սարսափներ. բուժում

Time Read 1 րոպե

Հազվադեպ առաջացող քնած ժամանակ կամ գիշերային սարսափները սովորաբար որևէ բուժում չեն պահանջում:

Եթե քնի սարսափները հանգեցնում են վնասվածքի հնարավորության, խանգարում են ընտանիքի անդամներին կամ հանգեցնում են անհանգստության կամ քնի խանգարման այն անձի համար, ով քնի սարսափ ունի, կարող է անհրաժեշտ լինել բուժում: Բուժումը հիմնականում կենտրոնանում է անվտանգության խթանման և պատճառների կամ հրահրիչների՝ նպաստող գործոններ վերացման վրա:

Բուժման տարբերակները կարող են ներառել հետևյալը:

  • Հիմքում ընկած վիճակի բուժում. եթե քնի սարսափները կապված են որևէ հիվանդության կամ հոգեկան առողջության վիճակի կամ քնի այլ խանգարումների հետ, ինչպիսին է օբստրուկտիվ քնի խանգարումը, բուժումն ուղղված է պատճառային խնդրին:
  • Սթրեսի կրճատում. եթե սթրեսը կամ անհանգստությունը հավանաբար նպաստում են քնի սարսափներին, ձեր բժիշկը կարող է առաջարկել հանդիպել թերապևտի կամ խորհրդատուի հետ: Կոգնիտիվ վարքաբանական թերապիան, հիպնոզը, կենսահետադարձ կապը կամ ռելաքսացիոն թերապիան կարող են օգնել:
  • Նախապես արթնացում. այս դեպքում արթնացնում են քնի սարսափ ունեցող մարդուն մոտ 15 րոպե առաջ, երբ սովորաբար սկսվում է դրվագը:: Այնուհետև անձը մի քանի րոպե արթուն է մնում՝ մինչև նորից քնի:
  • Դեղամիջոցներ. դեղորայքը հազվադեպ է օգտագործվում քնի սարսափները բուժելու համար, հատկապես երեխաների համար: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում, բենզոդիազեպինների կամ որոշ հակադեպրեսանտների օգտագործումը կարող է արդյունավետ լինել:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2023 վերանայվել է՝ 02-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով