Գրադարան

Քնի սարսափներ. ախտորոշում

Քնի սարսափներ. ախտորոշում

Time Read 1 րոպե

Քնած ժամանակ կամ գիշերային սարսափներն ախտորոշելու համար ձեր բժիշկն ուսումնասիրում է ձեր հիվանդության պատմությունը և գնահատում ձեր ախտանիշները:

Ձեր վիճակի գնահատումը կարող է ներառել հետևյալը:

  • Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կարող է ֆիզիկական հետազոտություն կատարել՝ բացահայտելու ցանկացած վիճակ, որը կարող է նպաստել քնի սարսափների առաջացմանը:
  • Ձեր ախտանիշների քննարկում. քնի սարսափները սովորաբար ախտորոշվում են ձեր բժշկի կողմից՝ ելնելով իրադարձությունների ձեր նկարագրությունից: Ձեր բժիշկը կարող է հարցնել քնի հետ կապված խնդիրների ձեր ընտանեկան պատմության մասին: Բժիշկը նաև կարող է խնդրել ձեզ կամ ձեր զուգընկերոջը լրացնել հարցաթերթիկ ձեր քնի վարքագծի վերաբերյալ:
  • Գիշերային քնի հետազոտում (պոլիսոմնոգրաֆիա). որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ քնի լաբորատորիայում մեկ գիշեր տևող հետազոտություն: Ձեր մարմնի վրա տեղադրված սենսորները գրանցում և վերահսկում են քնած ժամանակ ձեր գլխուղեղի ալիքները, արյան մեջ թթվածնի մակարդակը, սրտի հաճախությունը և շնչառությունը, ինչպես նաև աչքերի և ոտքերի շարժումները: Ձեզ կարող են տեսագրել՝ քնի ցիկլերի ընթացքում ձեր վարքագիծը փաստելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2023 վերանայվել է՝ 02-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով