Գրադարան
Գիշերաշրջիկություն (լուսնոտություն, սոմնամբուլիզմ)

1 րոպե
Գիշերաշրջիկությունը կամ լուսնոտությունը, որը նաև հայտնի է որպես սոմնամբուլիզմ, իրենից ներկայացնում է քնած վիճակում վեր կենալը և քայլելը։
Գիշերաշրջիկությունը, որն ավելի տարածված է երեխաների, քան մեծահասակների մոտ, սովորաբար վերանում է դեռահասության տարիներին: Գիշերաշրջիկության առանձին դեպքերը հաճախ չեն ազդարարում որևէ լուրջ խնդրի մասին կամ պահանջում բուժում: Այնուամենայնիվ, կրկնվող գիշերաշրջիկությունը կարող է հուշել հիմքում ընկած քնի խանգարման մասին:
Չափահասների մոտ գիշերաշրջիկությունը քնի այլ խանգարումների, ինչպես նաև առողջական խնդիրների հետ շփոթվելու կամ զուգակցվելու ավելի մեծ հավանականություն ունի:
Եթե ձեր տան անդամներից որևէ մեկը քնած վիճակում քայլում է, կարևոր է նրան պաշտպանել գիշերաշրջիկության հետ կապված հնարավոր վնասվածքներից:
Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2023 վերանայվել է՝ 02-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: