Հազվադեպ առաջացող գիշերաշրջիկությունը կամ լուսնոտությունը (սոմնաբուլիզմ) բուժում սովորաբար չի պահանջում:
Երեխաների մոտ, ովքեր ունեն գիշերաշրջիկություն, այն սովորաբար անհետանում է դեռահաս տարիքում:
Եթե քնած վիճակում քայլելը բերում է վնասվածք ստանալու ռիսկի, խանգարում է ընտանիքի անդամներին կամ հանգեցնում է քնի խանգարման, կարող է անհրաժեշտ լինել բուժում: Բուժումը հիմնականում ուղղված է անվտանգության բարձրացմանը և պատճառների կամ նպաստող գործոնների (տրիգերների) վերացմանը:
Բուժումը կարող է ներառել հետևյալը:
- Պատճառային խնդրի բուժում. եթե գիշերաշրջիկությունը կապված է քնի պակասի կամ պատճառ հանդիսացող քնի խանգարման կամ առողջական խնդրի հետ, ձեր բժիշկը նախ կառաջարկի բուժում այդ վիճակները վերացնելու կամ մեղմացնելու համար:
- Դեղորայքի կարգավորում. եթե ենթադրվում է, որ գիշերաշրջիկության պատճառը ձեր օգտագործած դեղերից մեկնումեկը կամ մի քանիսն են, ձեր բժիշկը կնվազեցնի դեղաչափերը կամ դրանք կփոխարինի այլ դեղամիջոցներով:
- Նախապես արթնացումներ. այս դեպքում արթնացնում են գիշերաշրջիկություն ունեցող մարդուն մոտ 15 րոպե առաջ, երբ սովորաբար սկսվում է դրվագը: Այնուհետև անձը մի քանի րոպե արթուն է մնում՝ մինչև նորից քնի:
- Դեղորայք. հազվադեպ, ձեր բժիշկը կարող է նշանակել բենզոդիազեպիններ կամ որոշ հակադեպրեսանտներ:
- Ինքնահիպնոզ. մարդիկ, ովքեր հիպնոսի նկատմամբ զգայուն են, կարող են փորձել հասնել հանգստի խոր վիճակի, որի միջոցով խթանվում է քնի ժամանակ անցանկալի գործողությունների փոփոխությունը:
- Թերապիա կամ խորհրդատվություն. հոգեկան առողջության մասնագետը կարող է օգնել քնի բարելավման, սթրեսի նվազեցման տեխնիկայի, ինքնահիպնոսի և ռելաքսացիայի վերաբերյալ խորհուրդներով, առաջարկություններով և հմտություններ սովորեցնելով:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024