Գիշերաշրջությունը կամ լուսնոտությունը (սոմնաբուլիզմ) սովորաբար առաջանում է վաղ գիշերը, հաճախ՝ քնելուց մեկից երկու ժամ հետո:
Հավանական չէ, որ այն տեղի ունենա ննջած վիճակում: Գիշերաշրջիկության դրվագը կարող է ի հայտ գալ հազվադեպ կամ հաճախ, իսկ դրվագն ընդհանուր առմամբ տևում է մի քանի րոպե, թեև կարող է շարունակվել ավելի երկար:
Ինչ-որ մեկն, ով ունի գիշերաշրջիկություն, կարող է՝
- դուրս գալ անկողնուց և շրջել
- նստել անկողնում և բացել աչքերը
- ունենալ փայլուն, ապակե աչքերով արտահայտություն
- չպատասխանել կամ չշփվել ուրիշների հետ
- դժվարությամբ արթնանալ դրվագի ժամանակ
- արթնանալուց հետո կարճ ժամանակ մնալ ապակողմնորոշված կամ շփոթված
- առավոտյան դրվագը չհիշել
- օրվա ընթացքում ունենալ աշխատելու հետ կապված խնդիրներ՝ քնի խանգարման պատճառով
- գիշերաշրջիկությունից բացի, ունենալ գիշերային (քնած ժամանակ) սարսափներ:
Երբեմն, քնած ժամանակ քայլող մարդը կարող է՝
- կատարել սովորական գործողություններ, ինչպիսիք են հագնվելը, խոսելը կամ ուտելը
- դուրս գալ տնից
- մեքենա վարել
- անսովոր վարքագիծ դրսևորել, օրինակ՝ միզել պահարանի մեջ
- զբաղվել սեռական գործունեությամբ՝ առանց գիտակցման
- վնասվածք ստանալ, օրինակ՝ աստիճաններից վայր ընկնելուց կամ պատուհանից ցած նետվելուց
- արթնանալուց անմիջապես հետո` կարճատև շփոթության ժամանակ կամ երբեմն գիշերաշրջիկության ժամանակ դառնալ ագրեսիվ:
Ե՞րբ դիմել բժշկին
Գիշերաշրջիկության հազվադեպ դրվագները սովորաբար անհանգստանալու պատճառ չեն հանդիսանում և հաճախ ինքնուրույն անցնում են: Դուք կարող եք պարզապես նշել քնկոտություն հերթական այցելության կամ առողջ երեխայի զննման ժամանակ: Այնուամենայնիվ, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե գիշերաշրջիկության դրվագները՝
- առաջանում են հաճախակի, օրինակ՝ շաբաթական մեկից երկու անգամ կամ գիշերը մի քանի անգամ
- հանգեցնում են գիշերաշրջիկությամբ մարդու վտանգավոր վարքագծի և նրա կամ այլ մարդկանց վնասվածքի պատճառ
- առաջացնում են գիշերաշրջիկությամբ մարդու կամ նրա ընտանիքի անդամների քնի զգալի խանգարում
- առաջացնում են ցերեկային ժամերին ավելորդ քնկոտության կամ գործունեության կամ աշխատանքի հետ կապված խնդիրների
- առաջին անգամ ի հայտ են գալիս չափահաս տարիքում
- շարունակվում են ձեր երեխայի դեռահաս տարիք մտնելուց հետո:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024