Գրադարան

Գիշերաշրջիկություն. ախտորոշում

Գիշերաշրջիկություն. ախտորոշում

Time Read 1 րոպե

Գիշերաշրջիկությունը կամ լուսնոտությունը (սոմնաբուլիզմ) ախտորոշելու համար ձեր բժիշկն ուսումնասիրում է ձեր հիվանդության պատմությունը և գնահատում ձեր ախտանիշները:

Ձեր գնահատումը կարող է ներառել հետևյալը:

  • Ֆիզիկական քննություն (բուժզննում). ձեր բժիշկը կարող է ֆիզիկական քննություն անցկացնել՝ գտնելու որևէ առողջական խնդիր կամ վիճակ, որը կարող է շփոթվել գիշերաշրջիկության հետ, ինչպիսիք են գիշերային սարսափները, քնի այլ խանգարումները կամ խուճապի նոպաները:
  • Ձեր ախտանիշների քննարկում. եթե դուք միայնակ չեք ապրում և չգիտեք ձեր գիշերաշրջիկության մասին, հավանաբար ուրիշները ձեզ կասեն, որ դուք քնած ժամանակ քայլում եք: Եթե ձեր քնի զուգընկերը գալիս է ձեզ հետ հանդիպման, ձեր բժիշկը կարող է հարցնել նրան, թե արդյոք դուք ունեք այս խնդիրը: Ձեր բժիշկը կարող է նաև խնդրել ձեզ և ձեր զուգընկերոջը լրացնել ձեր քնի վարքագծի վերաբերյալ հարցաթերթիկ: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք քուն գիշերաշրջիկության ընտանեկան պատմություն (անամնեզ):
  • Գիշերային քնի ուսումնասիրություն (պոլիսոմնոգրաֆիա). որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ գիշերային ուսումնասիրություն քնի լաբորատորիայում: Ձեր մարմնի վրա տեղադրված սենսորները կգրանցեն և կվերահսկեն քնած ժամանակ ձեր գլխուղեղի ալիքները, արյան մեջ թթվածնի մակարդակը, սրտի հաճախականությունը և շնչառությունը, ինչպես նաև աչքերի և ոտքերի շարժումները: Ձեզ կարող են տեսագրել՝ քնի ցիկլերի ընթացքում ձեր վարքագիծը փաստելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-05-2023 վերանայվել է՝ 02-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով