Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրները կարող են ունենալ տարբեր պատճառներ:
Ավելի հաճախ հանդիպում են սկավառակի (դիսկ) պրոլափսը և դեգեներատիվ ախտահարումը:
Սկավառակի պրոլափսի պատճառները
Միջողնային սկավառակի պրոլափսն առաջանում է, երբ ի հայտ է գալիս այդ սկավառակի կակուղ կորիզի ճողվածք, որը դուրս է գալիս սկավառակի սահմաններից, ճնշում է հարակից նյարդարմատը և վերջինիս ձգման ժամանակ առաջացնում ցավ:
Սկավառակի կառուցվածքային վերոնշյալ փոփոխության վերջնական պատճառը հայտնի չէ, սակայն սկավառակի պրոլափսն ավելի հաճախ զարգանում է այն անձանց մոտ, ովքեր՝
- միջին տարիքի են
- տղամարդ են
- մեծ ծանրություններ են բարձրացնում կամ ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում
- գործի բերումով կամ աշխատանքային պայմաններից ելնելով երկար ժամանակի ընթացքում նստած են մնում
- գեր են:
Սկավառակի դեգեներատիվ ախտահարման պատճառները
Այս խնդիրն ավելի հաճախանում է տարիքին զուգահեռ: Ողնաշարային վնասվածքներ կամ վարակներ ունեցած անձանց մոտ ողնային սկավառակների դեգեներատիվ ախտահարման հավանականությունը բարձրանում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 18-10-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024