Ողնային սկավառակի խնդիրներ. ախտորոշում
18-10-2019
1 րոպե

Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրների ախտորոշումը սովորաբար որևէ դժվարություն չի ներկայացնում:
Ախտորոշման գործընթացը սովորաբար ներառում է՝
- ձեզ հետ զրուցելը
- ձեզ զննելը, այդ թվում՝ ձեր մեջքի և ոտքերի շարժունակությունը, մկանային ուժը, ճկունությունը և ռեֆլեքսները ստուգելը:
Կախված ձեր ախտանիշներից, բժիշկը կարող է նաև առաջարկել պատկերման հետազոտություններ, այդ թվում՝ համակարգչային տոմոգրաֆիա (CT) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ): Այս հետազոտությունները օգնում են նաև բացառելու ավելի հազվադեպ հանդիպող այլ պատճառներ, օրինակ՝ ողնաշարային քաղցկեղներ, ոսկրի գերաճ, ողնային կոտրվածքներ կամ խողովակի նեղացումներ (սթենոզ):
Հիշեք, որ պատկերման բոլոր միջոցներն ունեն միայն ախտորոշիչ նշանակություն, ուստի դրանց պատասխաններն առանց ուշացնելու ներկայացրեք ձեր բժշկին, որպեսզի բուժումը սկսվի հնարավորինս վաղ:
Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021