Գրադարան

Ողնային սկավառակի խնդիրներ. ախտանիշներ

Ողնային սկավառակի խնդիրներ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրների գլխավոր ախտանիշներն են մեջքի ցավերը և նյարդացավը:

Մեջքի (թիկունքի) ցավեր

Մեջքի շրջանի ցավերի տեղակայումը և ուժգնությունը կախված է ախտահարված սկավառակից, ինչպես նաև վերջինիս ֆիզիկական՝ կառուցվածքային փոփոխությունից: Որոշ՝ բարձր տեղակայված սկավառակների ախտահարումը կարող է ուղեկցվել ոչ թե մեջքի, այլ՝ պարանոցի շրջանի ցավերով:

Նյարդացավեր

Նյարդացավը սովորաբար ի հայտ է գալիս, երբ ախտահարված սկավառակը սեղմում-ճնշում է հարակից նյարդը: Ողնային սկավառակների խնդիրներով պայմանավորված ամենահաճախ հանդիպող նյարդացավը իշիասն է, երբ ախտահարված սկավառակը սեղմում-ճնշում է ձեր նստանյարդը: Այս նյարդը ձգվում է սկսած ձեր հետույքից ու ազդրերից մինչև ոտնաթաթեր: Ցավը կարող է լինել հանկարծակի և սուր՝ ճառագայթվելով դեպի սրունքի հետին մակերես, անգամ հասնելով ոտնաթաթեր: Ոչ հազվադեպ նման նյարդացավերը կարող են ուղեկցվել թմրածության զգացողությամբ և ծակծկոցներով:

Հոդվածը տեղադրվել է՝ 18-10-2019 վերանայվել է՝ 23-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով