Ողնային սկավառակի խնդիրներ. բուժում
18-10-2019
1 րոպե

Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրների բուժման տարբերակը կախված է ինչպես պատճառից, այնպես էլ ախտանիշների ծանրության աստիճանից:
Ողնային սկավառակների խնդիրների բուժման տարբերակներից են՝
- առանց դեղատոմսի դուրս գրվող ցավամոքիչ դեղեր (սովորական ցավազրկողներ)
- դեղատոմսով դուրս գրվող ուժեղ ցավազրկողներ, եթե այլ ցավամոքիչներով ցավերը չեն մեղմանում
- մկանային ռելաքսանտներ (մկանները թուլացնող դեղեր), եթե առկա է մկանային կծկանք (սպազմ)
- ֆիզիկական բուժման մեթոդներ, օրինակ՝ մերսում կամ ֆիզիոթերապիա
- տաք-սառը բուժումներ, օրինակ՝ ցավող շրջանին սառցեպարկ կամ ջեռակ դնելը
- ինքնօգնության մեթոդներ, այդ թվում՝ ֆիզիկական ակտիվության պահպանում (քայլք, ձգող վարժանքներ, երկար ժամանակ նույն դիրքում մնալուց խուսափում և այլն՝ բժշկի ցուցմամբ)
- վիրահատական բուժում՝ կախված ձեր տարիքից, ախտանիշների ծանրության աստիճանից և այլ բուժումների արդյունքներից:
Մեջքի շրջանի սուր ցավերով մարդկանց մեծ մասի գանգատները մեղմանում են մինչև մեկ ամսվա ընթացքում, մյուսների մոտ ցավը կարող է պահպանվել երկար ժամանակ: Նույն կերպ, գանգատները կարող են անհետևանք վերանալ կամ ժամանակ առ ժամանակ կրկնվել:
Հոդվածը վերանայվել է՝ 10-05-2021