Գրադարան
Ողնային սկավառակի խնդիրներ

2 րոպե
Ողնային կամ միջողնային սկավառակների հետ կապված խնդիրները կարող են առաջացնել մեջքի ցավ, իշիաս կամ այլ գանգատներ:
Այս և հարակից հոդվածներում ձեզ կներկայացնենք բավականին հաճախ հանդիպող առողջական այս խնդիր պատճառները, ինչպես նաև կանխարգելման և բուժման մեթոդները:
Ի՞նչ են ողնային սկավառակները
Ձեր ողնաշարի 24 ողներից յուրաքանչյուր հարևան երկու ողների միջև առկա են սկավառակներ (դիսկ), որոնք ունեն ամորտիզացիայի նշանակություն և թույլ են տալիս, որպեսզի դուք հեշտությամբ և անարգել կռանաք, պտտեք ձեր իրանը և այլն: Այս սկավառակները լցված են գլեանման հեղուկով, որի շնորհիվ ձեր մեջքը դառնում է ճկուն:
Ողները և միջողնային սկավառակները միասին շրջապատում և պաշտպանում են ձեր ողնուղերը, որը հանդիսանում է ձեր մարմնի նյարդերը գլխուղեղին կապող յուրահատուկ հանգույց:
Ողնային սկավառակի խնդիրների տեսակները
Կան սկավառակի հետ կապված խնդիրների մի քանի տեսակներ, որոնցից ամենահաճախ հանդիպողը սկավառակի պատռումն է (հայտնի է նաև որպես պրոլափս), որի պատճառով գելանման զանգվածը դուրս է գալիս դիսկի սահմաններից:
Ողնային սկավառակի այլ տեսակի խնդիրներից են՝
- սկավառակի դեգեներատիվ ախտահարում, որն իրականում ոչ թե հիվանդություն է, այլ տարիքի հետ զարգացող բնական փոփոխություն
- վայր ընկնելիս կամ վթարի ենթարկվելիս առաջացած ողնային վնասվածքներ
- վարակ
- ողնաշարն ընդգրկող քաղցկեղներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 18-10-2019 վերանայվել է՝ 23-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: