Վարակներ. մեծացած փայծաղը կարող է բերել շրջանառող արյան մեջ առողջ արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ), արյան թիթեղիկների (թրոմբոցիտներ) և արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) քանակի կրճատման, որի հետևանքով` հաճախակի վարակների: Հնարավոր են նաև սակավարյունություն (անեմիա) և արյունահոսությունների ռիսկի բարձրացում:
Փայծաղի պատռում. նույնիսկ առողջ փայծաղը, լինելով փափուկ գեղձային օրգան, կարող է հեշտությամբ վնասվել, օրինակ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ: Մեծացած փայծաղի պատռվածքի հավանականությունն ավելի է բարձրանում: Փայծաղի պատռվածքը կարող է դառնալ կյանքին սպառնացող ներորովայնային արյունահոսության պատճառ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։