Սպլենոմեգալիա. բուժում
26-05-2021
1 րոպե

Մեծացած փայծաղի բուժումը կենտրոնանում է պատճառի վրա:
Օրինակ, եթե ունեք բակտերիալ վարակ, բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ:
Զգոն սպասում
Եթե ունեք փայծաղի մեծացում, բայց չեք նշում ախտանիշներ և պատճառը չի հաջողվում հայտնաբերել, բժիշկը կարող է առաջարկել հսկողություն և պարբերաբար ստուգումներ, օրինակ՝ ամեն 6-12 ամիսը մեկ: Բժիշկը կպարզաբանի, թե որ դեպքերում պետք է չսպասել հերթական այցի օրվան և առանց ուշացնելու դիմել բուժօգնության:
Փայծաղի վիրահատական հեռացում (սպլենէկտոմիա)
Եթե մեծացած փայծաղը առաջացնում է լուրջ բարդություններ կամ պատճառը չի հաջողվում հայտնաբերել կամ բուժել, փայծաղի վիրհատական հեռացումը (սպլենէկտոմիա) կարող է դառնալ բուժման տարբերակ: Քրոնիկ կամ կյանքին սպառնացող իրավիճակներում վիրահատությունը կարող է դառնալ լավացման լավագույն հույսը:
Փայծաղի ընտրողական հեռացումը պահանջում է լուրջ քննարկում: Դուք կարող եք առանց փայծաղի վարել ակտիվ կյանք, սակայն ավելի «խոցելի» եք դառնում ծանր կամ նույնիսկ կյանքին սպառնացող վարակների նկատմամբ: Երբեմն վիրահատությունից կարելի է խուսափել փայծաղի ճառագայթային կրճատման միջոցով:
Վիրահատությունից հետո վարակների ռիսկի նվազեցում
Փայծաղի հեռացումից հետո կարող եք ձեռնարկել որոշ քայլեր, որոնք օգնում են վարակների նկատմամբ ռիսկի նվազեցմանը:
- Սպլենէկտոմիայից առաջ և պատվաստումների շարք. բժշկի ցուցմամբ կարող եք ստանալ պնևմոկոկի, մենինգոկոկի կամ b տիպի հեմոֆիլիկ գրիպի դեմ պատվաստումներ, որոնք կպաշտպանեն թոքաբորբերից, մենինգիտներից, ինչպես նաև արյան, ոսկերերի և հոդերի վարակային ախտահարումներից:
- Հակաբիոտիկներ. վիրահատությունից հետո և ցանկացած դեպքում, երբ բժիշկը կասկածում է բակտերիալ վարակ, կարող է նշանակվել Պենիցիլին կամ մեկ այլ հակաբիոտիկ:
- Բարձր ջերմություն. կապ հաստատեք բժշկի հետ բոլոր այն դեպքերում, եթե առկա է ջերմության բարձրացում, որը կարող է վկայել վարակի առկայության մասին:
- Հրաժարվեք ճանապարհորդել այնպիսի տարածաշրջաններ, որտեղ բակտերիալ և այլ վարակները տարածված են (օրինակ՝ մալարիան տարածված է Կենտրոնական Աֆրիկայում):
After spleen removal, certain steps can help reduce your risk of infection, including:
- A series of vaccinations both before and after the splenectomy. These include the pneumococcal (Pneumovax 23), meningococcal and haemophilus influenzae type b (Hib) vaccines, which protect against pneumonia, meningitis and infections of the blood, bones and joints. You'll also need the pneumococcal vaccine every five years after surgery.
- Taking penicillin or other antibiotics after your operation and anytime you or your doctor suspects the possibility of an infection.
- Calling your doctor at the first sign of a fever, because this may indicate an infection.
- Avoiding travel to parts of the world where certain diseases, such as malaria, are common.
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022