Ճշգրիտ հայտնի չէ, թե ինչն է առաջացնում դեպրեսիա, սակայն մի շարք խնդիրներ կարող են ներգրավված լինել:
Դրանցից մի քանիսը ներկայացվում է ստորև:
- Գլխուղեղի քիմիական նյութեր. նեյրոհաղորդիչները (նեյրոմեդիատորներ) գլխուղեղի բնական քիմիական նյութեր են, որոնք ազդանշաններ են փոխանցում ձեր գլխուղեղի և մարմնի այլ մասեր: Երբ այս քիմիական նյութերը նորմալ չեն կամ խանգարված են, նյարդային ընկալիչների և նյարդային համակարգերի գործառույթը փոխվում է, ինչը կարող է հանգեցնել դեպրեսիայի:
- Հորմոններ. օրգանիզմի հորմոնային հավասարակշռության փոփոխությունները կարող են ներգրավված լինել դեպրեսիայի զարգացման կամ սկզբի մեջ:
- Ժառանգական առանձնահատկություններ. դեպրեսիան ավելի տարածված է այն մարդկանց մոտ, ում արյունակից ազգականները, օրինակ՝ ծնողները կամ նրանց ծնողները, նույնպես ունեն այդ վիճակը:
- Վաղ մանկության տարիքի տրավմա. մանկական տարիքի տրավմատիկ իրադարձությունները, ինչպիսիք են ֆիզիկական կամ հուզական բռնությունը կամ ծնողի կորուստը, կարող են գլխուղեղում առաջացնել փոփոխություններ, որոնք մեծացնում են դեպրեսիայի ռիսկը:
- Բացասական մտածողությանը փորձառության բնույթը. դեռահասների դեպրեսիան կարող է կապված լինել անհուսության վիճակին հարմարվելու, այլ ոչ թե նման իրավիճակի հաղթահարմանը և կյանքի փոփոխություններին ուղղված լուծումներ գտնելու փորձառության հետ:
Ռիսկի գործոններ
Բազմաթիվ գործոններ մեծացնում են դեռահասների դեպրեսիայի զարգացման կամ դրսևորման ռիսկը, այդ թվում՝
- այնպիսի խնդիրներ ունենալը, որոնք բացասաբար են անդրադառնում ինքնագնահատականի վրա, ինչպիսիք են գիրությունը, հասակակիցների հետ շփումներում առկա խնդիրները, երկարատև բուլիինգը (ծաղրանքի կամ ճնշման ենթարկվելը) կամ ուսման և առաջադիմության հետ կապված խնդիրները
- ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ կամ ականատես լինելը
- հոգեկան առողջության մեկ այլ խնդիր ունենալը, ինչպիսիք են բիպոլյար խանգարումը, տագնապային խանգարումը, անձնային խանգարումը, անորեքսիան կամ բուլիմիան
- սովորելու հաշմանդամություն կամ ուշադրության պակասի և գերակտիվության խանգարում (ՈւՊԳԽ) ունենալը
- մշտական ցավ կամ քրոնիկ ֆիզիկական հիվանդություն ունենալը, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարային դիաբետը կամ ասթման
- անհատականության որոշակի գծեր ունենալը, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը կամ չափազանց կախվածությունը, ինքնաքննադատությունը կամ հոռետեսությունը
- ալկոհոլի, նիկոտինի կամ ապօրինի թմրամիջոցների չարաշահում
- չաջակցող միջավայրում գեյ, լեսբուհի, բիսեքսուալ կամ տրանսգենդեր լինելը:
Ընտանեկան պատմությունը և ընտանիքի կամ այլոց հետ ունեցած խնդիրները նույնպես կարող են մեծացնել ձեր դեռահասի մոտ դեպրեսիայի ռիսկը: Նման իրավիճակներից են՝
- դեպրեսիա, բիպոլյար խանգարում կամ ալկոհոլի չարաշահման խնդիրներ ունեցող ծնող, տատ, պապ կամ այլ արյունակից ազգական ունենալը
- ինքնասպանության հետևանքով մահացած ընտանիքի անդամ ունենալը
- հաղորդակցության և փոխհարաբերությունների լուրջ խնդիրներով ընտանիք ունենալը
- կյանքի մեծ սթրեսային իրադարձություններին առչնվելը, ինչպիսիք են ծնողների ամուսնալուծությունը, ծնողների զինվորական ծառայությունը կամ սիրելիի մահը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024