Գրադարան

Դեռահասների դեպրեսիա

Դեռահասների դեպրեսիա

Time Read 1 րոպե

Դեռահասների դեպրեսիան հոգեկան առողջության լուրջ խնդիր է, որն առաջացնում է տխրության մշտական զգացում և գործերի նկատմամբ հետաքրքրության կորուստ:

Այն ազդում է ձեր դեռահասի մտածողության, զգացումների և վարքի վրա և կարող է առաջացնել հուզական, ֆունկցիոնալ և ֆիզիկական խնդիրներ: Դեպրեսիան կարող է առաջանալ կյանքի ցանկացած պահին, և դեռահասների ու չափահասների ախտանիշները կարող են միմյանցից տարբերվել:

Այնպիսի խնդիրները, ինչպիսիք են հասակակիցներից եկած ճնշումը, ուսւումնական ակնկալիքները և փոփոխվող օրգանիզմը, կարող են շատ դեռահասների համար բազմաթիվ վերելքներ և տրամադրության անկումներ առաջացնել: Սայահբմ որոշ դեռահասների համար տրամադրության անկումները ավելին են, քան պարզապես ժամանակավոր զգացմունքները. դրանք դեպրեսիայի ախտանիշ են:

Դեռահասների դեպրեսիան թուլություն կամ ինչ-որ բան չէ, որը կարելի է հաղթահարել կամքի ուժով: Դեպրեսիան կարող է ունենալ լուրջ հետևանքներ և պահանջում է երկարատև բուժում: Դեռահասների մեծ մասի համար ախտանիշները թեթևանում են բուժման միջոցով, ինչպիսիք են դեղորայքը և հոգեբանական խորհրդատվությունը:

Իմացե՛ք ավելին դեպրեսիաների մասին։

Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2019 վերանայվել է՝ 07-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով