Գրադարան
Դեռահասների դեպրեսիա. կանխարգելում

1 րոպե
Դեպրեսիան կանխելու որևէ հստակ միջոց չկա:
Այնուամենայնիվ, այս մոտեցումները կարող են օգնել: Խրախուսեք ձեր դեռահասին հետևյալ հարցերում:
- Քայլեր ձեռնարկի սթրեսը վերահսկելու համար, ինչպես նաև դիմի տոկունության բարձրացման և ինքնագնահատականի բարելավման միջոցների, որոնք կօգնեն լուծել խնդիրները, երբ դրանք ծագեն:
- Զբաղվի ինքնօգնությամբ, օրինակ՝ սահմանի առողջ քնի ռեժիմ և բջջային և այլ սարքերն օգտագործի միայն օրվա սահմանափակ ժամերի՝ փորձելով վիրտուալ իրականությունը փոխարինել կենդանի:
- Ձգտի ընկերակցության և դիմի սոցիալական աջակցության, հատկապես հոգեկան ճգնաժամի ժամանակ:
- Ստանա բուժում խնդրի ամենավաղ նշաններում՝ կանխելու դեպրեսիայի վատթարացումը:
- Ըստ ցուցման, հետևի շարունակական բուժմանը՝ նույնիսկ ախտանշանների դադարից հետո, որը կօգնի կանխելու դեպրեսիայի ախտանիշների ախտադարձը (ռեցիդիվ):
Հոդվածը տեղադրվել է՝ 22-05-2023 վերանայվել է՝ 22-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: