Գրադարան

Ամորձու քաղցկեղ. ախտանիշներ

Ամորձու քաղցկեղ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ամորձու քաղցկեղը սկզբում կարող է որևէ գանգատ կամ նշան չառաջացնել:

Ամորձու քաղցկեղի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝

  • գոյացություն կամ այտուց ամորձիներից որևէ մեկում
  • փոշտի մեջ (ամորձապարկում) ծանրության զգացում
  • բութ ցավ որովայնի ստորին հատվածում կամ փոշտում
  • փոշտում հանկարծակի այտուց
  • ամորձու կամ փոշտի ցավ կամ անհանգստություն
  • կրծքագեղձի հյուսվածքի մեծացում կամ ցավոտություն
  • մեջքի (գոտկային) ցավ:

Սովորաբար քաղցկեղը զարգանում է միայն մեկ ամորձիում:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե հայտնաբերում եք որևէ ախտանիշ, որը շարունակվում է ավելի քան երկու շաբաթ: Նման ախտանիշներից են՝ ցավ, այտուց կամ ուռուցք ձեր ամորձիների կամ աճուկափոշտային շրջանում:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-07-2023 վերանայվել է՝ 05-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով