Ամորձու ոլորումը կարող է առաջացնել հետևյալ բարդությունները:
- Ամորձու վնասում կամ մեռուկացում (նեկրոզ)․ երբ ամորձու ոլորումը չի բուժվում մի քանի ժամվա ընթացքում, արյան հոսքի արգելափակումը կարող է անդառնալի վնաս հասցնել ամորձուն: Եթե ամորձին խիստ վնասված կամ մեռուկացած է, այն պետք է վիրահատական ճանապարհով հեռացվի:
- Հայրանալու անկարողություն (արական անպտղություն). որոշ դեպքերում ամորձու վնասումը կամ կորուստը կարող է ազդել տղամարդու՝ երեխաներ ունենալու ունակության վրա:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-01-2024
Վերջին վերանայում՝ 04-04-2024