Մինչև ծննվելը ձեր երեխայի գլուխը պետք է շարժվի ներքև՝ դեպի ձեր կոնք. սա նախանշում է ծննդաբերության սկիզբը, որին պետք է հաջորդեն կանոնավոր երկունքի ցավերը:
Ձեր երեխան
37-րդ շաբաթվա սկզբին ձեր հղիությունը կարող է համարվել ժամկետային:
Երեխայի աղիներն այժմ պարունակում է մեկոնիում (առաջնային կղանք)՝ կպչուն կանաչ նյութ, որը ձևավորելու է ձեր նորածնի՝ ծնվելուց հետո առաջին կղանքը: Մեկոնիումը կարող է պարունակել հղիության ավելի վաղ փուլերում երեխայի մարմինը ծածկող սաղմնային աղվամազեր: Եթե երեխան կղկղում է ծննդաբերության ընթացքում (որը երբեմն կարող է տեղի ունենալ), ապա պտղաջրերը կարող են պարունակել մեկոնիում: Նման դեպքում բուժքուրը կարող է ցանկանալ ավելի մանրակրկիտ կերպով վերահսկել ձեր նորածնին, ով կարող է լինել սթրեսի ենթարկված:
Վերջին ամիսներին, մինչև ծնվելը, երեխայի գլուխը շարժվում է ներքև՝ դեպի ձեր կոնքամուտք: Երբ երեխայի գլուխը հասնում է կոնքամուտք և հպվում կամ ֆիքսվում է այնտեղ, ձեր արգանդի հատակն իջնում է և դուք որոշ թեթևություն եք զգում: Ձեր ներքին օրգանների ճնշվածությունը թուլանում է, իսկ շնչելը՝ հեշտանում: Երբեմն երեխայի գլուխը կարող է իջնել ներքև միայն ծննդաբերության սկզբում:
Երեխայի քաշն այժմ 3-4 կիլոգրամ է:
Երեխայի մաշկը ծածկող աղվամազը գրեթե անհետացել է, թեև որոշ դեպքերում կարող են մնալ դրանց փոքր դաշտեր: Ձեր հորմոնների պատճառով երեխայի սեռական օրգանները ծնվելուց ունեն քիչ այտուցված տեսք, որոնք շատ չանցած վերականգնում են իրենց նորմալ ձևը:
Ձեր երեխան պատրաստ է ծնվելուն, և դուք կհանդիպեք նրան մոտակա մի քանի շաբաթվա մեջ:
Դուք
Երբ դուք մոտ 37 շաբաթական հղի եք և սա ձեր առաջին հղիությունն է, արգանդում երեխայի դեպի ներքև տեղաշարժումը դուք կզգաք որպես ձեր շնչառության թեթևացում, սակայն որովայնի ստորին հատվածում ճնշման ուժգնացում: Եթե սա ձեր առաջին հղիությունը չէ, ապա երեխան կարող է ներքև շարժվել միայն ծննդաբերության ժամանակ:
Կանանց մեծ մասի մոտ ծննդաբերությունը սկսկվում է 38-42 շաբաթական հղիության ընթացքում: Ձեր բժիշկը կբացատրի, թե ինչ հնարավոր մոտեցումն կան, եթե դուք անցնու է 41 շաբաթական հղիությունը:
Իմացե՛ք ավելին ժամկետանց հղիության մասին:
Նախապատրաստվեք ծննդաբերությանը
- Ի՞նչ է տեղի ունենում ծննդաբերության ընթացքում. իմացեք այն նշանները, որոնք հուշում են ծննդաբերության մոտալուտ սկվելու մասին և նախապես ծանոթացեք, թե ինչ է տեղի ունենում ծննդաբերության երեք փուլերից յուրաքանչյուրի ժամանակ:
- Ծննդաբերության ցավազրկում. նախապատրաստվեք՝ տեղեկանալով ծննդաբերության ընթացքը ծավազրկող բոլոր միջոցների մասին, որպեսզի կայացնեք ճիշտ որոշում:
Պատրաստ եղեք ծննդաբերությունը
- Ե՞րբ գնալ ծննդատուն և ի՞նչ ակնկալել այնտեղ. ձեր բժշկից տեղեկացեք այն մասին, թե ո՞ր կծկանքների դեպքում է պետք գնալ ծննդատուն և ի՞նչ է ձեռնարկելու բուժանձնակազմն այնտեղ:
- Ի՞նչ վերցնել ծննդատուն գնալիս. ձեր բժշկից տեղեկացեք այն մասին, թե ինչ պետք է ձեզ հետ տանել ծննդատուն՝ ինչպես ձեզ համար, այնպես էլ ձեր նորածնի համար:
Հարցեր, որոնց շուրջ արժի խորհել
- Հետույքային առաջադրություն. սա մի վիճակ է, երբ առաջինը ծնվում է երեխայի հետույքը: Հետույքային առաջադրությունը կապված է ավելի շատ բարդությունների հետ, քան գլխային առաջադրությունը:
- Կեսարյան հատում. սա վիրահատության միջոցով երեխայի ծնվելն է, երբ ցուցումների առկայության և հակացուցումների բացակայության պայմաններում դուք պետք է շրջանցեք բնական՝ հեշտոցային ծննդաբերությունը:
- Ինդուկցիա. սա բժշկական միջոցառումների խումբ է, որի նպատակը ծննդաբերությունը խթանելը և արհեստականորեն սկսելն է:
Եթե ձեր երեխան ծնվում է շատ շուտ
- Եթե ծննդաբերությունը սկսվում է շուտ՝ մինչև 37-րդ շաբաթական հղիությունը, ապա այն համարվում է վաղաժամ:
- Եթե ձեր երեխան ծվում է շուտ, ապա ամենայն հավանականությամբ նա հատուկ խնամքի և հսկողության կարիք ունի:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024