Գրադարան

Կոկորդի քաղցկեղ. պատճառներ

Կոկորդի քաղցկեղ. պատճառներ

Time Read 1 րոպե

Կոկորդի քաղցկեղն առաջանում է, երբ ձեր կոկորդի բջիջներում զարգանում են գենետիկ փոփոխություններ (մուտացիաներ):

Այս մուտացիաները հանգեցնում են բջիջների անվերահսկելի աճին, որոնք շարունակում են ապրել առողջ բջիջների բնականոն մահից հետո: Կուտակվող բջիջները կարող են ձեր կոկորդում առաջացնել ուռուցք։

Պարզ չէ, թե ինչն է առաջացնում կոկորդի քաղցկեղ առաջացնող մուտացիա, սակայն բժիշկները հայտնաբերել են որոշակի գործոններ, որոնք կարող են մեծացնել ձեր ռիսկը:

Ռիսկի գործոններ

Կոկորդի քաղցկեղի ռիսկը կարող են մեծացնել հետևյալ գործոնները՝

  • ծխախոտի օգտագործում, ներառյալ ծխելը և ծամելու ծխախոտը
  • ալկոհոլի չափից շատ օգտագործում
  • վիրուսային վարակներ, այդ թվում՝ մարդու պապիլոմավիրուս (HPV) և Էպշտեյն-Բարի վիրուս (EBV)
  • մրգերից և բանջարեղենից աղքատ սննդակարգ
  • գաստրոէզոֆագեալ ռեֆլյուք հիվանդություն (ԳԷՌՀ)
  • աշխատավայրում թունավոր (տոքսիկ) նյութերի ազդեցություն։

Հոդվածը տեղադրվել է՝ 02-08-2023 վերանայվել է՝ 02-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով