Հետևեք այս խորհուրդներին, որոնք կարող են օգնել բուժման արդյունքների բարելավմանը կամ բուժման կողմնակի ազդեցությունների թեթևացմանը:
Դադարեցրեք ծխելը
Կոկորդի քաղցկեղը սերտորեն կապված է ծխելու հետ: Կոկորդի քաղցկեղով հիվանդ ոչ բոլորն են ծխում: Սակայն, եթե ծխող եք, հնարավորինս շուտ հրաժարվեք ծխախոտային արտադրանքներից, քանի որ՝
- ծխելը թուլացնում է բուժման արդյունավետությունը
- ծխելը դժվարացնում է վիրահատությունից հետո ձեր օրգանիզմի ապաքինմանը
- ծխելը մեծացնում է ապագայում մեկ այլ քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Ծխելը դադարեցնելը կարող է շատ դժվար լինել: Եվ դա շատ ավելի դժվար է, երբ փորձում ես հաղթահարել այնպիսի սթրեսային իրավիճակը, ինչպիսին է քաղցկեղի ախտորոշում ստանալը: Ձեր բժիշկը կարող է քննարկել ձեր բոլոր տարբերակները, ներառյալ դեղամիջոցները, նիկոտինային փոխարինող բուժումը և խորհրդատվությունը:
Հրաժարվեք ալկոհոլից
Ալկոհոլը, հատկապես, երբ զուգակցվում է ծխելու կամ ծխախոտ ծամելու հետ, զգալիորեն մեծացնում է կոկորդի քաղցկեղի ռիսկը: Եթե ալկոհոլ եք օգտագործում, դադարեցրեք հնարավորինս շուտ: Սա կարող է օգնել, որ կրճատեք երկրորդ քաղցկեղի ռիսկը: Ալկոհոլից հրաժարվելը նաև կարող է օգնել, որ ավելի լավ տանեք (հանդուրժեք) կոկորդի քաղցկեղի բուժումը:
Այլընտրանքային բժշկություն
Որևէ այլընտրանքային բուժում չի ապացուցվել, որ օգտակար է կոկորդի քաղցկեղի բուժման համար: Այնուամենայնիվ, որոշ հավելյալ և այլընտրանքային բուժումներ կարող են օգնել ձեզ հաղթահարելու ձեր ախտորոշման հետ կապված սթրեսը և կոկորդի քաղցկեղի բուժման կողմնակի ազդեցությունները: Խոսեք ձեր բժշկի հետ ձեր տարբերակների մասին:
Այլընտրանքային բուժումները, որոնք կարող են օգտակար լինել, ներառում են հետևյալը՝
- ասեղնաբուժություն
- մերսման թերապիա
- մեդիտացիա
- ռելաքսացիայի մեթոդներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-08-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024