Գրադարան

Կոկորդի քաղցկեղ. կանխարգելում

Կոկորդի քաղցկեղ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Կոկորդի քաղցկեղի առաջացումը կանխող որևէ ապացուցված միջոց չկա:

Այնուամենայնիվ, դուք կարող եք նվազեցնել ձեր կոկորդի քաղցկեղի ռիսկը՝ հետևելով այս խորհուրդներին:

  • Դադարեցրեք ծխելը կամ մի՛ սկսեք ծխել. եթե ​​ծխում եք, ձերբազատվեք ձեր առողջությունը փչացնող այս սովորույթից։ Եթե ​​չեք ծխում, երբեք մի՛ սկսեք։ Ծխելը դադարեցնելը կարող է շատ դժվար լինել, ուստի մի՛ վարանեք օժանդակող ծառայություններին դիմելուց: Ձեր բժիշկը կարող է քննարկել ծխելը դադարեցնելու բազմաթիվ մոտեցումների ու մեթոդների օգուտներն ու ռիսկերը, ինչպիսիք են դեղորայքը, նիկոտինային փոխարինող միջոցները և խորհրդատվությունը:
  • Եթե օգտագործում եք ալկոհոլային խմիչքներ, խմեք միայն չափավոր քանակներով. եթե օգտագործում եք ալկոհոլ, արեք դա չափավոր: Առողջ չափահասների համար սա նշանակում է օրական մինչև մեկ ստանդարտ չափաբաժին՝ կանանց և օրական մինչև երկու ստանդարտ չափաբաժին՝ տղամարդկանց համար:
  • Ընտրեք առողջ սննդակարգ, որը պարունակում է մեծաքանակ տարբեր մրգեր և բանջարեղեն. մրգերի և բանջարեղենի մեջ առկա վիտամիններն ու հակաօքսիդանտները կարող են նվազեցնել կոկորդի քաղցկեղի ռիսկը: Կերեք տարբեր գույնի մրգեր և բանջարեղեն:
  • Պաշտպանեք ձեզ մարդու պապիլոմավիրուսից (HPV). ենթադրվում է, որ կոկորդի քաղցկեղի որոշ տեսակներ առաջանում են սեռական ճանապարհով փոխանցվող մարդու պապիլոմավիրուսային (HPV) վարակից: Դուք կարող եք նվազեցնել HPV-ի ձեր ռիսկը՝ սահմանափակելով ձեր սեռական զուգընկերների թիվը և ամեն անգամ սեռական հարաբերություն ունենալիս օգտագործելով պահպանակ: Հարցրեք ձեր բժշկին HPV-ի պատվաստանյութի մասին, որը կարող է նվազեցնել կոկորդի քաղցկեղի և HPV-ի հետ կապված այլ քաղցկեղների ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-08-2023 վերանայվել է՝ 02-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով